Ղրիմում պայթյունների հետևանքով կա 1 զոհ, 9 տուժած


Ղրիմում պայթյունների հետևանքով կա 1 զոհ, 9 տուժած

  • 10-08-2022 10:09:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ղրիմի արևմտյան Նովոֆեդորիվկա կուրորտային ավանի մերձակայքում գտնվող օդանավակայանում պայթյունների հետևանքով տուժել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, մեկ մարդ մահացել է:
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարությամբ պնդել է, որ պայթյունները տեղի են ունեցել ավիացիոն զինամթերքի դետոնացիայի հետևանքով։
 
Ըստ նախնական վարկածի՝ պատճառը հրդեհային անվտանգության կանոնների խախտումն է, ՏԱՍՍ-ին հայտնել է Պպաշտպանության նախարարության աղբյուրը։
 
Ղրիմում տեղի ունեցած պայթյունների մասին հայտարարվեց երեկ երեկոյան։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը