Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ


Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ

  • 10-08-2022 15:13:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոնիայում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարին:
 
Հանդիպմանը ընդգծվել է Թուրքիայում Իսլամական համերաշխության հինգերորդ խաղերի անցկացման կարևորությունը «թյուրքական աշխարհում ժողովուրդների միջև կապերի ամրապնդման համար»: Անդրադարձ է կատարվել նաև թյուրքական պետությունների կրթական, մշակութային, հումանիտար և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
 
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play