Ուզբեկստանը ՌԴ-ում բնակվող ուզբեկներին հիշեցրել է քրեական հետապնդման մասին Ուկրաինայում պատերազմին մասնակցելու դեպքում


Ուզբեկստանը ՌԴ-ում բնակվող ուզբեկներին հիշեցրել է քրեական հետապնդման մասին Ուկրաինայում պատերազմին մասնակցելու դեպքում

  • 10-08-2022 15:43:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ռուսաստանի Պերմի երկրամասի Կենտրոնական Ասիայի ուզբեկների միության ղեկավար Ջահոնգիր Ջալոլովն առաջարկել է Պերմում ուզբեկական սփյուռքի ներկայացուցիչներին կամավորական գումարտակ ստեղծել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Vetta» հեռուստաընկերությունը։
 
«Մեր երեխաները հաճախում են մանկապարտեզներ, սովորում դպրոցներում, բուհերում։ Մենք ապրում և աշխատում ենք Ռուսաստանում։ Մենք ոչ միայն պետք է, այլև պարտավոր ենք արդարացնել այն հացը, որ ուտում ենք»,- ասել է Ջալոլովը։
 
Ուզբեկստանի իշխանություններն անմիջապես արձագանքել են Ջալոլովի հայտարարությանը։ Մոսկվայում երկրի դեսպանությունը հիշեցրել է, որ այլ պետության տարածքում ռազմական գործողություններին մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով։ Դիվանագիտական ​​առաքելությունն ընդգծել է, որ պատասխանատվության կենթարկվեն «առանց բացառության բոլոր անձինք», որոնց մասին տեղեկություն կլինի, որ նրանք կռվում են Ուկրաինայում։
 
Հուլիսին Ուզբեկստանի իշխանությունները հորդորել են իրենց քաղաքացիներին զգույշ լինել Ռուսաստանում բարձր վարձատրվող աշխատանք ընտրելիս, քանի որ նրանք կարող են հավաքագրվել Վագների մասնավոր ռազմական կազմակերպության կողմից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը