Մոսկվան հայտարարում է ուկրաինական ռազմական օդանավերի և գերմանական արտադրության ՀՕՊ համակարգերի ոչնչացման մասին


Մոսկվան հայտարարում է ուկրաինական ռազմական օդանավերի և գերմանական արտադրության ՀՕՊ համակարգերի ոչնչացման մասին

  • 10-08-2022 16:01:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է,որ վերջին 24 ժամերին Նիկոլաևի մարզի օդային տարածքում երեք ուկրաինական ռազմական օդանավ է խոցվել։
 
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Նիկոլաևի մարզում ծավալված օդային մարտերի ընթացքում ոչնչացրել է ուկրաինական մեկ Սու-25, մեկ Սու-27 և մեկ ՄիԳ-29 օդանավ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը։
 
Ռուսական կողմն այսօր հայտարարել է նաև Նիկոլաևի մարզում տեղակայված գերմանական արտադրության «Հեպարդ» տեսակի ՀՕՊ համակարգի ոչնչացման ինչպես նաև ամերիկյան արտադրության HIMARS տեսակի հթրիռային համակարգերից արձակված յոթ արկերի խոցման մասին։
 
«Հեպարդ» համակարգը ոչնչացվել է Նիկոլաևի մարզի Նովոպավլովկա բնակավայրի հարևանությամբ իսկ HIMARS-ների հթրիռները՝ Խերսոնի մարզի տարածքում», - հայտարարել է Կոնաշենկովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը