Ռուսաստանի գոյությունը հնարավոր չէ անտեսել. Պեսկով


Ռուսաստանի գոյությունը հնարավոր չէ անտեսել. Պեսկով

  • 11-08-2022 12:22:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Շատ երկրներ հակառուսական պատժամիջոցների հարցում անցնում են խելամտության սահմանները, բայց Ռուսաստանի գոյությունը չի կարելի անտեսել, քանի որ դա հնարավոր չէ:
 
Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի որոշումը՝ զրկելու գեղասահորդներ Մարգարիտա Դրոբյազկոյին և Պովիլաս Վանագասին պետական պարգևներից նրա համար, որ վերջիններս Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամանակ հանդես են եկել Սոչիում:
 
«Իսկապես, մենք տեսնում ենք, որ շատ երկրներ անցնում են խելամտության սահմանները։ Կարելի՞ է արդյոք անտեսել Չայկովսկուն։ Չի կարելի։ Կարելի՞ է արդյոք անտեսել Ռուսաստանին։ Չի կարելի։ Դա պարզապես անհնար է»,- ասել է Պեսկովը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play