Վերին Լարսով բեռնափոխադրող ավտոմեքենաների թողունակությունն աճել է 10 տոկոսով, բայց խնդիրը լուծված չէ․ Քերոբյան


Վերին Լարսով բեռնափոխադրող ավտոմեքենաների թողունակությունն աճել է 10 տոկոսով, բայց խնդիրը լուծված չէ․ Քերոբյան

  • 11-08-2022 14:15:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
2022 թվականի հուլիսին հայկական բեռնափոխադրող ավտոմեքենաների ընդհանուր ծավալը հունիսի նկատմամբ 10 տոկոսով աճել է Վերին Լարսի անցակետում բացված մաքսազերծման երկրորդ ուղու հաշվին, բայց դեռ հերթերի խնդիրը լուծված չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  վստահեցնելով, որ արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան, այդպիսի ապրանքներ փոխադրող բեռնատարներն անցնում են առանց հերթի։
 
«Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը թե՛ պրոցեսների, թե՛ ենթակառուցվածքների առումով»,– ասաց Քերոբյանը։
 
Հարցին՝ Հայաստանն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց՝ հարկավոր է խնդրի մասին շատ խոսել։
 
«Մենք ուղղակի պետք է շատ խոսենք և ընկերներին պատմենք, թե ինչով է դա կարևոր մեզ համար», - ասաց նա՝ նշելով նաև, որ հայկական ընկերությունները տրանզիտի համար գումար են վճարում, իսկ դա եկամուտ է ապահովում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը