Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել F-16 կործանիչների գնման հարցը. ԶԼՄ


Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել F-16 կործանիչների գնման հարցը. ԶԼՄ

  • 13-08-2022 12:26:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Թուրքիան չի ցանկանում, որ այս խնդիրը երկարատև ընթացակարգերի և ձգձգվող գործընթացների միջով անցնի, այդ իսկ պատճառով բանակցում է Պենտագոնի հետ։
 
Թուրքիան դեմ է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացի հետաձգմանը և Պենտագոնից պահանջում է այդ հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին։ Տեղեկությունը հայտնում է Sabah թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է ՌԻԱ Նովոստին։
 
Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 հատ F-16 կործանիչ և վերանորոգել իր զինանոցում գտնվող ևս 80 կործանիչ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ակնկալում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար։ Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են արտահայտվել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն։
 
Թերևս Հունաստանն է ամենաշատը դեմ այդ գործարքին։ Հենց դա էլ դարձել է այն պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել է շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։
 
«Թուրքիան չի ցանկանում, որ այս խնդիրը երկարատև ընթացակարգերի և ձգձգվող գործընթացների միջով անցնի, այդ իսկ պատճառով բանակցում է Պենտագոնի հետ և պահանջում, որպեսզի հարցը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին»,- գրում է թերթը։
 
Թերթը պարզաբանում է, որ եթե այս մեթոդը կիրառվի, Կոնգրեսը պետք է որոշակի ժամկետում հաստատի գնման հարցը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը