Պորտուգալիայի վարչապետը հնարավոր է համարել Ֆրանսիան շրջանցող գազատարի կառուցումը


Պորտուգալիայի վարչապետը հնարավոր է համարել Ֆրանսիան շրջանցող գազատարի կառուցումը

  • 13-08-2022 12:40:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Observador պարբերականը: 
 
«Վարչապետը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է համարել գազատարի այլընտրանքային երթուղու կառուցումը, որը Կենտրոնական Եվրոպան կկապի Պիրենեյան թերակղզու հետ»,- գրել է պարբերականը:
 
Պորտուգալիայի վարչապետի խոսքով՝ Ֆրանսիան  բնապահպանական սահմանափակումների պատճառով չի հաստատել գազատարի երթուղու նախնական տարբերակը։ Որպես այլընտրանքային ճանապարհ՝ հնարավոր է Միջերկրական ծովով Իսպանիան և Պորտուգալիան կապել Իտալիայի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը