Ըստ ուկրաինական կողմի, ռուսական ուժերը կենտրոնացել են Դոնբասն ու Լուգանսկն ամբողջությամբ գրավելու վրա


Ըստ ուկրաինական կողմի, ռուսական ուժերը կենտրոնացել են Դոնբասն ու Լուգանսկն ամբողջությամբ գրավելու վրա

  • 13-08-2022 12:52:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսական զորքերը կենտրոնացել են Դոնբասի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ գրավելու, ինչպես նաև «այլ օկուպացված տարածքներ պահելու վրա», հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
 
Իրավիճակը հյուսիսային հատվածում անփոփոխ է. հրետակոծվել են Չեռնիգովի և Սումիի շրջանները։ Ռուսական զորքերը նաև գնդակոծել են Խարկովը, Դոնբասը և հարավում գտնվող բնակավայրերն ու դրանց շրջակայքը, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը։
 
Ուկրաինական ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական ստորաբաժանումները Դոնեցկի շրջանում փորձել են առաջխաղացում կատարել Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։
 
Անկախ աղբյուրները պատերազմի պայմաններում չեն կարող ստուգել ռուսական և ուկրաինական կողմերի հրապարակած տվյալների արժանահավատությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը