Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ապաքինում է մաղթել «Սուրմալու»-ի պայթյունի վիրավորներին


Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ապաքինում է մաղթել «Սուրմալու»-ի պայթյունի վիրավորներին

  • 15-08-2022 12:03:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում մեր ժողովրդին պատուհասած աղետի՝  Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության  կապակցությամբ:
 
Ցավակցության ու վշտակցության խոսքերս եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին։
 
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։
 
Ուժ, կորով ու համբերություն բոլորիս»։
 
Արմեն Սարգսյան
Հայաստանի 4-րդ նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն