Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, բայց կշարունակի բուժումը հիվանդանոցում
15-08-2022 17:54:33 | Հայաստան | Իրավունք
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել նրա է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Սակայն պարոն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում էր մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման եւ այլ արարքների համար: