Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը


Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը

  • 15-08-2022 18:03:19   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) իրականացվող ստուգման ընթացքում առկա արտադրանքից կատարել են նմուշառում և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ-ն:
 
Փորձարկման արդյունքները փաստել են, որ «Պանիր» արտադրատեսակը «ԱՑԽՄ», իսկ «Թթվասեր» արտադրատեսակը անտիբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերի պահանջներին:
 
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրամասի «Թթվասեր» և «Պանիր» արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play