Փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին. Արմեն Փամբուխչյան


Փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին. Արմեն Փամբուխչյան

  • 16-08-2022 09:40:26   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում գրել է. 
 
«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:
 
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
 
Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին...
 
Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play