Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը


Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

  • 16-08-2022 12:20:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթը:
 
Կասեցման հիմքը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումն է, որը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննությամբ:
 
Այսպես՝ ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողության ընթացքում կատարել են նմուշառում Մածուն» և Պանիր» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:
 
Արդյունքում պարզվել է, որ Պանիր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, իսկ Մածուն» արտադրատեսակը հակաբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված նորմերին:
 
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն