Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ


Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ

  • 16-08-2022 19:26:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ։
 
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։
 
Նշենք, որ կառավարությունը ոչ աշխատանքային օր չի սահմանել։
 
Վարչապետի որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն