«Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող անձանց թիվը նվազել է 1-ով. ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար


«Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող անձանց թիվը նվազել է 1-ով. ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար

  • 16-08-2022 20:45:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգությունից հետո որոնվող անձանց թիվը նվազել է 1-ով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
 
«ՌԴ քաղաքացուն, որին մենք փնտրում էինք, հարազատները կապ են հաստատել, պարզվել է, որ նա վիրահատվել է բոլորովին այլ պայմաններում։ Հիվանդանոցում է, կապի է դուրս եկել։ Այսպիսով` անհայտ կորածներից մեկ անձ պակասեց»,– հայտնեց Փամբուխչյանը և հավելեց՝ փաստացի ունենք 2 անհետ կորած։ 
 
«Ունենք 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել, այսինքն ենթադրելի է, որ 2 անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն