Ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների՝ ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը

Ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների՝ ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը

  • 17-08-2022 15:50:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների։ 
 
Հիշեցնենք՝ Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։ 
 
Առավոտյան կիսով չափ իջեցվել է Կառավարության, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, քաղաքապետարանների, նախարարությունների և այլ պետական կառույցների վրա ծածանվող ՀՀ պետական դրոշը։
 
Հայաստանում սգո օրեր հայտարարելու որոշումը երեկ ստորագրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է»։
 
Նշենք, որ Արցախում ևս, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, երկօրյա սուգ է հայտարարվել: 
 
Նշենք նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարին և երկրի նախագահին այլ երկրների մի շարք առաջնորդներ, տարբեր պաշտոնյաներ, կառույցներ ցավակցական ուղերձներ են հղել և զորակցություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը:
 
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով այս պահին զոհերի թիվը 16 է, դեռ անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը