«Սուրմալու»-ի շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում. ԱԻՆ խոսնակ

«Սուրմալու»-ի շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում. ԱԻՆ խոսնակ

  • 17-08-2022 19:29:35   | Հայաստան  |  Հասարակություն

Շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
 
«Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է:
 
Ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում»,- գրել է Կոստանյանը:
 
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով այս պահին զոհերի թիվը 16 է, դեռ անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն