Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես՝ կվերսկսվեն․ ԱԻՆ խոսնակ


Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես՝ կվերսկսվեն․ ԱԻՆ խոսնակ

  • 17-08-2022 21:52:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Որոշում է կայացվել  գիշերային ժամերին որոնողափրկարակական աշխատանքները դադարեցնել, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
 
«Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ ենթադրաբար  եղել է պայթյունը։
 
Այդ պայթյունի հատվածում մենք ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում  ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել , որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն»,- ասաց Կոստանյանը։
 
Նա վստահեցրեց, որ լույսը բացվելուն պես՝ աշխատանքները կվերսկսվեն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն