ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը`«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը`«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

  • 18-08-2022 10:59:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։
 
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես  ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ  ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին։
 
Ցանկանում եմ նաև իմ և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։
 
Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն