Հանդիսության սրահներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 4 տղամարդ է հոսպիտալացվել


Հանդիսության սրահներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 4 տղամարդ է հոսպիտալացվել

  • 18-08-2022 17:55:14   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 16-ին՝ ժամը 01:20-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանի և նյարդերի վնասումով բուժօգնության է դիմել Կոշ համայնքի բնակիչ 44-ամյա տղամարդ:
 
Ժամը 02:20-ին նույն հիվանդանոցից դարձյալ հաղորդումներ են ստացվել. այս անգամ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Կոշ համայնքի 24-ամյա և Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 35-ամյա երկու երիտասարդ:
 
Ժամը 03:20-ին մեկ այլ բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել. կտրած-ծակած, պատռված վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կոշ համայնքի բնակիչ 27-ամյա երիտասարդ:
 
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի հանդիսության սրահներից մեկում նույն համայնքի 29 և 44 տարեկան երկու բնակչի միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել է այլ տարածք, որտեղ նրանց են միացել երեք երիտասարդներ:
 
Վիճաբանության ընթացքում 29-ամյա երիտասարդը դանակահարել է հիվանդանոց տեղափոխված չորս անձանց: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կոշ համայնքի 29-ամյա բնակիչը ձերբակալվել է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play