Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Հայփոստի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի


Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Հայփոստի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի

  • 18-08-2022 18:59:52   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Վարդենիս խոշորացված համայնքի Շատջրեք վարչական շրջանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել  նախկին Հայփոստի  շենքի տանիքում, որն ամբողջովին մոխրակույտի է վերածվել: Հրշեջները մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունքի մարզայյին վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ  Ստեփանյանը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը