Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.44-ին տեղեկություն է ստացվել, որ Ջողազի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, փրկարարները ջրամբարից դուրս են բերել տղամարդու դիակ։ Դիակը գտնվել է ոչ թե ջրամբարում,այլ Քարահան գետը ջրամաբար լցվելու վայրում, ուր ձկնորսը նկատել է ջրից դուրս եկած ձեռք։ Տղամարդու դիակն շատ ուռած է, այն չեն կարողացել ճանաչել։ Կիրանց գյուղից, որի բնակիչները տեսել են դին, հայտնեցին, որ չի բացառվում, որ տղամարդը ոչ թե խեղդվելլ է գետում, այլ նրա մահը վրա է հասել; բռնություն գործադրելու հետեւանքով։