Որոշում է կայացվել Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններին տրամադրել արձակուրդ. ԿԳՄՍՆ


Որոշում է կայացվել Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններին տրամադրել արձակուրդ. ԿԳՄՍՆ

  • 13-09-2022 20:25:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը:
 
Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:
 
Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն