Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ. ՀՀ ԱԳՆ


Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ. ՀՀ ԱԳՆ

  • 14-09-2022 09:53:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
 
Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:
 
Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները։
 
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը, ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետևանքների վերացման համատեքստում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն