Հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ ՊՆ–ն տվյալներ է հայտնում սահմանային իրավիճակի վերաբերյալ


Հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ ՊՆ–ն տվյալներ է հայտնում սահմանային իրավիճակի վերաբերյալ

  • 14-09-2022 19:20:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ժամը 18։00–ի դրությամբ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ–ն։
 
Ժամը 15։00–17։00–ի հատվածում Սոթքից մինչև Գորիս՝ ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային ԱԹՍ–ներ։ 16։40–ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, այս պահին այն մարվել է։
 
Ժամը 17։00–ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտեսնօվությունը թուլացել է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն