ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են ՀԱՊԿ-ին ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր


ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են ՀԱՊԿ-ին ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր

  • 16-09-2022 10:44:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 
 
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: 
 
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն