Արարատի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում Ադրբեջանը որևէ մարտական գործողություն չի իրականացնում. հերքում


Արարատի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում Ադրբեջանը որևէ մարտական գործողություն չի իրականացնում. հերքում

  • 16-09-2022 19:17:06   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից որևէ մարտական գործողություն չի իրականացվում. այս մասին ասվում է համայնքի տարածած հայտարարության մեջ:

«Կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով։
 
Հորդորում ենք չտարածել ոչ պաշտոնական տվյալներ և չտրվել որոշ լրատվամիջոցների կողմից տարածված սադրանքներին»,- ասված է Արարատ համայնքի ֆեյսբուքի գրառման մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն