Այսօր այցելել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին և բուժման կազմակերպման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով:
Բուժկենտրոններն ու անձնակազմն աշխատում են համակարգված և ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով:
Այցի ընթացքում հստակեցրել ենք նաև բուժկենտրոնների ներկայիս կարիքներն ու լրացուցիչ հնարավորությունների ներգրավումը: