«Իմ hրավերն է». Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի մասին


«Իմ hրավերն է». Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի մասին

  • 17-09-2022 10:35:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ ԱԺ նախագահի հրավերով Հայաստան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը:
 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում հայտնել է, որ իր հրավերով վաղը Հայաստան կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
 
«Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է: Այս ուղղությամբ տարբեր միջոցներ ենք ձեռնարկում»,-անդրադառնալով ՀՀ բանակի կարիքներին՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Զենքն անընդհատ համալրման կարիք ունի: Մնացած բոլոր կարիքները հոգալու մասով Կառավարությունն ամեն ինչ անում է եւ որեւիցե գումարային խնդիր չունի»,- մասնավորապես նշել է Ալեն Սիմոնյանը:
 
Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ:
 
Մարտավարությունն այսպիսին է. հենց ինչ-որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով»:
 
ՀՀ ԱԺ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play