Մասնակի փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մասնակի փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-09-2022 18:23:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։
 
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Այլ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:
 
Նշենք, որ համացանցում արդեն իսկ հայտնվել է տեսանյութ փլուզման վայրից: Տեսանյութում հնչող մեկնաբանությունների համաձայն՝ կա 3 տուժած, որոնք թեթև վիրավորումներ են ստացել: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն