«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր ու քերծվածքներ. ԱՆ


«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր ու քերծվածքներ. ԱՆ

  • 21-09-2022 19:55:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։
 
Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:
 
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play