Ստանիսլավ Զասն ու Էդվարդ Ասրյանը քննարկել են սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը

Ստանիսլավ Զասն ու Էդվարդ Ասրյանը քննարկել են սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը

  • 22-09-2022 13:25:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Երևանում հանդիպել է Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:
 
Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի՝ մանրամասն քննարկվել է Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։
 
Զասի գլխավորած պատվիրակույթունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 20-ին։ Նա երեկ հանդիպել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
 
Զասի գլխավորած առաքելությունը պետք է զեկույց պատրաստի ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների համար՝ տարածաշրջանում իրադրության մասին, և մշակի առաջարկներ՝ ուղղված «Հայաստան-Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացմանը»։
 
Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ ռազմական գործողություններից հետո, պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը, փաստորեն, մերժելուց հետո, ՀԱՊԿ-ում որոշեցին մոնիթորինգային առաքելություններ գործուղել։
 
Այդ առաքելություններից առաջինը ղեկավարող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը դեռ նախքան Երևան մեկնել էր հայտարարել, որ դաշինքը Հայաստան զորք ուղարկելու ծրագրեր չունի։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը