ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ


ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ

  • 22-09-2022 13:57:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ։
 
Արարատ Միրզոյանը Պեկկա Հաավիստոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին: 
 
Հրադադարի ռեժիմի պահպանման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հստակ և հասցեական դատապարտման կարևորությունը և կանխարգելիչ գործուն քայլերի իրականացումը։
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։
 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play