Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ տարածքներ, հանդիպել զինծառայողների հետ


Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ տարածքներ, հանդիպել զինծառայողների հետ

  • 22-09-2022 20:17:29   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում այսօր այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ տարածքներ։
 
Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը։
 
Նա հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը