Արմաշ գյուղում տուն է հրդեհվել

Արմաշ գյուղում տուն է հրդեհվել

  • 22-09-2022 20:38:09   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում այրվում է տուն:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմաշ գյուղի Հարեյան փողոցի տներից մեկում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել` 14:31-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ), խոհանոցը (մոտ 10 քմ) և սանհանգույցը (մոտ 4 քմ):
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն