ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Արցախից հրաժարվելու իր՝ բազմիցս արտահայտած մոտեցումը. Ստեփան Հասան-Ջալալյան

ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Արցախից հրաժարվելու իր՝ բազմիցս արտահայտած մոտեցումը. Ստեփան Հասան-Ջալալյան

  • 23-09-2022 13:15:49   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
2022թ. սեպտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ խոսեց ընդամենն Արցախում ապրող հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման մասին:
 
Անիրավացիորեն և անարդարացիորեն Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, որ՝
 
ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ և այն պետք է կարգավորվի համակարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, հիման վրա: 
 
Արցախի հայությունը իրացրել է միջազգային իրավական ակտերով սահմանված ինքնորոշման իր իրավունքը և այն պետք է ստանա միջազգային ճանաչում:
 
Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքները և պետք է ազատի դրանք:
 
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակամարտությունը կարելի է համարել կարգավորված, եթե երաշխավորվեն Արցախում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան մոտեցում է և կատարելապես հակասում է Արցախի ամբողջ, իսկ Հայաստանի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային, պետական շահերին: Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող հայության համար:
 
քաղաքագետ՝ ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ            
 
            
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն