«Մայրերին հորդորում եմ հանգստություն պահպանել». ինչու է Կադիրովը չեղյալ հայտարարել զորահավաքը Չեչնիայում

«Մայրերին հորդորում եմ հանգստություն պահպանել». ինչու է Կադիրովը չեղյալ հայտարարել զորահավաքը Չեչնիայում

  • 23-09-2022 15:25:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ մասնակի զորահավաքը չի վերաբերելու Չեչնիային, քանի որ տարածաշրջանը «գերակատարել է զորակոչի պլանը 254 տոկոսով»: Չեչնիայի ղեկավարը չի բացատրել, թե ինչի վրա է հիմնված այդ թիվը, սակայն, նրա խոսքով, նման ցուցանիշների հաջողվել է հասնել, քանի որ «իրենք ի սկզբանե աշխատել են, ցուցաբերել են հայրենասիրություն, պետության հանդեպ սեր»:
 
Կադիրովը խոստացել է, որ շրջանի բնակիչները ոչ մի ծանուցագիր չեն ստանա, սակայն հավելել է, որ եթե չեչեններն իրենց տղամարդ և մահմեդական են համարում, ապա «բոլորի արյունը պետք է եռա նման չարիքին դիմակայելու ցանկությունից»։
 
«Ես Չեչնիայի բնակչությանը, մասնավորապես, մեր սիրելի ու հարգված մայրերին կոչ եմ անում հանգստություն պահպանել», – ընդգծել է նա:
 
Ընդ որում, ավելի վաղ հենց Ռամզան Կադիրովն էր կոչ արել շրջաններին «ինքնամոբիլիզացվել» և լրացուցիչ կամավորական ստորաբաժանումներ ուղարկել ռազմաճակատ։
 
Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»:
 
Փաստաթղթի համաձայն՝ զորակոչի ենթակա են միայն պահեստազորի զինծառայողները, նախ և առաջ նրանք, ովքեր ծառայություն են անցել զինված ուժերի շարքերում, ունեն համապատասխան փորձ:
 
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հստակեցրել է քաղաքացիների կատեգորիաները, որոնք ենթակա չեն մասնակի զորահավաքի:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը