Քանանի․ «Իրանն անպատասխան չի թողնի իր ինքնիշխանությունը ոտնահարելու Արևմուտքի փորձերը»


Քանանի․ «Իրանն անպատասխան չի թողնի իր ինքնիշխանությունը ոտնահարելու Արևմուտքի փորձերը»

  • 26-09-2022 15:26:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Իրանը անպատասխան չի թողնի իր ինքնիշխանությունը ոտնահարելու Արևմուտքի փորձերը», - այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
 
«Նուր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Քանանին պնդել է, որ Միացյալ Նահանգները փորձում է Իրանում սկիզբ առած բողոքի գործողությունները օգտագործել երկրում անկայունություն հրահրելու համար։
 
«Վաշինգտոնը միշտ էլ փորձել է թուլացնել մեր երկրի կայունությունն ու անվտանգություն։ Այդ ջանքերը, սակայն, ապարդյուն են։ ԱՄՆ և եվրոպական որոշ պետություններ աջակցում են խռովարարներին՝ անտեսելով այն իրողությունը, որ միլիոնավոր մարդիկ դուրս եկան երկրի տարբեր քաղաքների փողոցներ ու հրապարակներ՝ պաշտպանելով գործող համակարգը», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։
 
Իրադրությունը Իրանում սրվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար Թեհրանի ոստիկանական բաժանմունքներից մեկը բերման ենթարկված 22-ամյա Մահսա Ամինիի մահվան մասին։ Իրանցի իրավապաշտպանների պնդմամբ՝ երիտասարդ կինը մահացել էր ոստիկանների կողմից բռնության կիրառման հետևանքով։
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play