Սամվել Բաբայանն արցախցիներին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի հրապարակ


Սամվել Բաբայանն արցախցիներին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի հրապարակ

  • 26-09-2022 20:10:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հավաք է հրավիրում Ստեփանակերտում։ Նրա գրասենյակի կողմից տարածած հաղորդագրությունում ասվում է․«Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը հայ ժողովրդին առերեսել է նոր սպառնալիքների, որոնց հաղթահարման շուրջ միավորվելու և մարդկային ու մասնագիտական փորձառությունն ի սպաս դնելու կոչ-պահանջներ է առաջադրում ժողովուրդը՝ վկայակոչելով նաև ինձ։
 
Իմ արցախաբնակ հայրենակիցներին ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում եմ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ քննարկելու Արցախում և Արցախի շուրջ զարգացումները։ Կներկայացնեմ ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականն ու բոլորիս համատեղ քայլերը, կպատասխանեմ մասնակիցների և հանրային տարբեր հարթակներում ինձ ուղղված հարցերին։
 
Արցախից դուրս ապրող իմ հայրենակիցներին առաջարկում եմ իրենց հարցերն ու մտահոգություններն ուղարկել press.miasnakanhayrenik@gmail.com էլ․ փոստի հասցեով կամ @Սամվել_Բաբայանի_մամուլի_ծառայություն ֆեյսբուքյան էջին, որոնց անպայման կանդրադառնամ հանդիպման ընթացքում»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն