Էմանուել Մակրոնը պետական այցով կմեկնի ԱՄՆ


Էմանուել Մակրոնը պետական այցով կմեկնի ԱՄՆ

  • 27-09-2022 11:33:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Սպիտակ տնից հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի սկզբին պետական այցով կմեկնի Վաշինգտոն, գրում է VOA-ն։ Այցը նախատեսված է դեկտեմբերի 1-ին՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո։ 
 
Մակրոնը պետական այցով ԱՄՆ-ում եղել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Պարբերականն ընդգծում է, որ այլ երկրների ղեկավարների պետական այցերի ժամանակ կազմակերպում է դիմավորման շքեղ արարողություն Սպիտակ տանը,  բազմաթիվ պաշտոնական հանդիպումներից բացի նաև մատուցվում է ճոխ պետական ընթրիք՝ ի պատիվ այցելող առաջնորդի:
 
Տաթև Ֆռանգյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը