ԱՄՆ-ը սատարում է հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանն ուղղված Շառլ Միշելի ջանքերին


ԱՄՆ-ը սատարում է հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանն ուղղված Շառլ Միշելի ջանքերին

  • 27-09-2022 14:31:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վաշինգտոնը սատարում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների բարելավմանն ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին, «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:
 
«Տվյալ պահին կա խաղաղության գործընթաց, որը վարում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, և Միացյալ Նահանգներն ակտիվորեն սատարում է դրան»,- առցանց ճեպազրույցում ասել է Քարփենթերը, հավելելով, որ Վաշինգտոնն այս հարցում մշտական կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության հետ:
 
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները սատարում է «Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացմանը, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և տարածշրջանի ամբողջ բնակչության իրավունքների պաշտպանությանը»:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play