Պեսկով. «Ռուսաստանի իրավական համակարգը պատրաստ է փոփոխության, որը հնարավոր է նոր օբյեկտների մուտքի հետ»


Պեսկով. «Ռուսաստանի իրավական համակարգը պատրաստ է փոփոխության, որը հնարավոր է նոր օբյեկտների մուտքի հետ»

  • 27-09-2022 15:43:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են հավանական փոփոխությունների, որոնք հնարավոր Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններում», ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներից հետո:
 
«Մեր օրենսդրությունը նախատեսում է տարբերակներ, բնականաբար, մեր օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են», - ասել է Պեսկովն այսօրվա ճեպազրույցում:
 
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումներում և Զոպորոժիեի ու Խերսոնի՝ ռուսների հսկողության տակ հայտնված տարածքներում անցկացվում են Ուկրաինայի և միջազգային համայնքի կողմից չճանաչվող հանրաքվեներ Ռուսաստանին միանալու հարցով:
 
Այսօր այդ հանրաքվեների վերջին օրն է: Ենթադրվում է, որ դրանց արդյունքների հրապարակումից հետո Մոսկվան կհայտարարի այդ տարածքները Դաշնության մաս ճանաչելու մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը