Լացը թողնենք կանանց, տղամարդու գործը վրեժն ու զենքն է


Լացը թողնենք կանանց, տղամարդու գործը վրեժն ու զենքն է

  • 27-09-2022 18:07:09   | Հայաստան  |  Քաղաքական

ՀԱՏՎԱԾ "ԱՐՄԱՆԻ ՆՈԹԱՏԵՏՐԻՑ"
 
Երբ ես կգնամ ճամփեքով Հարդագողի, իմ հետևից չգաք. կմոլորվեք անտառներում, քար ու քռեքում Ջեբրաիլի։ Ես կգնամ կրակով, հուր ու երկաթով, հրետանու բարձրագոչ հնչյունների ներքո, որ ձեզ համար բերեմ մի բուռ ազատություն իմ այրվող բռի մեջ։
Երբ ես կգնամ, բա~րձր համազարկերի ներքո, սիրտս դեմ տված մահաբեր արկերի վառոդով լի մարտագլխիկներին, դուք կեղծ ափսոսանքով ինձ չգովեք, սիրո ու սփոփանքի խոսքեր չասեք` մեկ գործը հազար խոսքից թանկ է։
Երբ ես կգնամ, մարմինս` ծվեն-ծվեն, իմ Հայրենյաց հողի նման, թող հանգչի Եռաբլուրում, իբրև ուխտավայր` վրեժի ու ցասման։
Լացը թողնենք կանանց, տղամարդու գործը վրեժն ու զենքն է։
 
Կապիտան Արման Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանի էջից
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական