Երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ. զգացվել է Շիրակի մարզում և Երևանում


Երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ. զգացվել է Շիրակի մարզում և Երևանում

  • 27-09-2022 20:35:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 14:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ:
 
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play