Ալիևն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին


Ալիևն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

  • 28-09-2022 11:40:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հեռախոսով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
 
«Նախագահները խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վաղ մեկնարկի մասին»,– ասվում է զեկույցում։
 
Ալիևի մամուլի ծառայությունը նշել է, որ Մակրոնն Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավելի վաղ ունեցած զրույցի մասին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play