Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին արտակարգ դրություն է հայտարարել


Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին արտակարգ դրություն է հայտարարել

  • 28-09-2022 12:13:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Լատվիայի կառավարությունը Ռուսաստանի հետ սահմանին արտակարգ դրություն է սահմանել՝ Մոսկվայի կողմից հայտարարված մոբիլիզացիայի պատճառով։ Այն կսկսի գործել սեպտեմբերի 28-ից և կտևի երեք ամիս, ասվում է կառավարության կայքում։
 
Ռեժիմը տարածվում երկրի մի քանի շրջանների, նաև՝ նավահանգիստների, օդանավակայանների, սահմանային անցումների և երկաթուղու վրա։
 
Լատվիայի իշխանությունները ռուսաստանցիների հոսքը նվազեցնելու նպատակով փակում են Պեդեձեի սահմանային անցակետը։ Երկրի պետական սահմանային ծառայությունը հրաման է ստացել ուժեղացնել վերահսկողությունը սահմանը հատող ՌԴ քաղաքացիների նկատմամբ։
 
Ավելի վաղ Լատվիան որոշել էր մարդասիրական վիզաներ չտրամադրել ռուսաստանցիներին, ովքեր ցանկանում են խուսափել բանակ զորակոչվելուց, կամ եթե արդեն շենգենյան վիզա ունեն՝ թույլ չտալ նրանց հատել սահմանը։ Երկրի արտգործնախարարությունը դա բացատրել էր «անվտանգության նկատառումներով»։
 
Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ, հետևելով Բուլղարիային, խորհուրդ է տվել իրենց քաղաքացիներին լքել Ռուսաստանը և զերծ մնալ այդ երկիր մեկնելուց։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը