Իրանն առաջարկել է հարթակ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար


Իրանն առաջարկել է հարթակ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար

  • 28-09-2022 15:14:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնականի հետ հանդիպմանը պաշտոնական Թեհրանի անունից պատրաստակամություն է հայտնել հարթակ դառնալ Բաքվի ու Երևանի միջև բանակցությունների համար:
 
«Իրանը պատրաստ է օգնել իր հյուսիսային հարևաններին, այսինքն՝ Ադրբեջանին ու Հայաստանին՝ հասնելու ամուր խաղաղության՝ Թեհրանում երկկողմ և եռակողմ հանդիպումների և «3+3» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում»,- ասել է Մուսավին:
 
Հիշեցնենք՝ այս պատրաստակամության մասին հայտնել էր նաև Իրանի ԱԳ նախարարը: Նման առաջարկով էր հանդես եկել նաև վրացական կողմը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը