Ֆրանսիայի պետական դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից. Սեբաստիեն Լըքորնյուն


Ֆրանսիայի պետական դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից. Սեբաստիեն Լըքորնյուն

  • 28-09-2022 15:59:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը:
 
Սեպտեմբերի 27-ին, Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հանդիպումը։ 
 
Ֆրանսիացի գործընկերոջ խնդրանքով Սուրեն Պապիկյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Սեբաստիեն Լըքորնյուն վերահաստատել է խնդրի առնչությամբ Ֆրանսիայի պետական դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։ 
 
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հատուկ պատվիրակություն կուղարկի Հայաստան։
 
 
 
ՀՀ ՊՆ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play