Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը


Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը

  • 28-09-2022 19:45:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եվրահանձնաժողովի արտաքին գործերի հանձնակատար Փիթեր Ստանոն Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը։
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է aussiedlerbote.de-ն:
 
Ստանոն  պահանջել է «բոլոր բաց հարցերը լուծել բարիդրացիության ոգով՝ միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքով»։
 
«ԵՄ-ն Թուրքիային շատ հստակ հասկացրել է Հունաստանի հետ լարվածության կառուցողական թուլացման իր ակնկալիքները: Անկարան պետք է անցնի փոխշահավետ և արդյունավետ համագործակցության, ոչ միայն Հունաստանի, այլև ամբողջ ԵՄ-ի հետ»,- ընդգծել է Ստանոն։
 
Նա նշել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան կհրաժարվի սպառնալից հռետորաբանությունից և հավելել, որ ներկայումս Թուրքիան գնում է բոլորովին հակառակ ճանապարհով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը